Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն սահմանվել է Բուխարեստում 1958թ-ի՝ Լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ: 1943-ի սեպտեմբերի 8-ին չեխ լրագրող, գրող Յուլիուս Ֆուչիկը հակաֆաշիստական դիմադրությանն ակտիվ մասնակցելու համար մահապատժի է ենթարկվել նացիստական ռեժիմի կողմից: Ֆուչիկն աշխարհին հայտնի է դարձել «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցիս» գրքի շնորհիվ, որ գրել է բանտում եղած ժամանակ: