Դեռևս X դարի սկզբներին Բելգիայում երևացել են հայ վաճառականներ, որոնք հատկապես XIV–XV դարերում աշխույժ առևտուր են արել Բրյուգե քաղաքում։ XIX դարից հայերի թիվն այստեղ սկսել է ավելանալ՝ ի հաշիվ արհեստավորների և ուսանողության. ի դեպ՝ Գենտի համալսարանն է ավարտել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, որի անունը հիշատակվում է այդ Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցին Բրյուսելում համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցուցակում։ 1920 թվականից Բելգիայում սկսել են հաստատվել թուրքական ջարդերից փախած հայ գաղթականներ։ Ներկայումս Բելգիայում բնակվում է 11 հզ. հայ. հաստատվել են Բրյուսելում, Անտվերպենում, Գենտում և Լիեժում սակայն Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում։ Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով, կան իրավաբաններ, բժիշկներ, ճարտարագետներ։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովվությունը, որի կենտրոնը Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է, կազմավորվել է 1990 թվականին։ Բելգիահայ համայնքում տարբեր տարիների ստեղծվել են բարեգործական, երիտասարդական միություններ, իսկ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար՝ ակումբներ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր։ 1998 թվականին Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (1997)։ Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում։ Հարկ է նշել այն հանգամանքն, որ մինչ օրս, բացի Գևորգ Մինասյանից ոչ ոք չի գրել որևէ աշխատություն կամ հուշեր նվիրված այստեղի համայնքի պատմությանը: