Դեկտեմբերի 25-ին, «ԴԻԱԼՈԳ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համաշխարհային «#IMAGINE» («իմե՛ջին»՝ «պատկերացրո՛ւ») նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկումը երեխայի իրավունքների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, «Պանարմենիան հոլդինիգի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, երգիչ Գոռ Սուջյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը: