Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
jermuk-620x300Նախորդ շաբաթ տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը:  Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար:  Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։ Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն խոստանում  է նաև  տասը տարվա ընթացքում   700 աշխատատեղ ստեղծել: Բնապահպանները սակայն ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում են ահազանգ հնչեցնել՝ ծրագիրը վերջ կդնի  Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի ու զբոսաշրջային կենտրոնի զարգացմանը, կվնասի  Կարմիր գրքում գրանցված բուսական ու կենդանական աշխարհին: