48 տարի առաջ այս օրը Վարշավյան Ուխտի 5 երկրներ ներխուժեցին Չեխոսլովակիա եւ օկուպացրին երկիրը։ Նպատակը ՙՊրահայի գարնան՚ քաղաքական բարեփոխումների ծրագրի իրականացման կանխումն էր։ Ներխուժման արդյունքում զոհերի թիվը մինչեւ տարեվերջ հասավ 108-ի, վիրավորներինը՝ մոտ 500-ի։ Այս առիթով պետական այրերը հարգել են զոհերի հիշատակը` Չեխիայի ռադիոյի շենքի մոտ, ուր ելույթ է ունեցել նաեւ ռադիոյի գլխավոր տնօրեն Ռենե Զավորալը։ Ռադիոյի շենքում բացվել է նաեւ պատմական լուսանկարների ցուցահանդես։ Բացօթյա ցուցահանդես է բացվել նաեւ Պրահայի Վացլավի հրապարակում։ Մեծ էկրանին ցուցադրվում էին փաստավավերագրական ֆիլմեր, իսկ երեկոյան ժամին նախատեսվում է հիշատակի համերգ։