Գաետանո Դոնիցետտիի «Մարտիրոսները»(LesMartyres) հայերիս համար ունի հատուկ նշանակություն, քանի որ օպերայի գործողությունները տեղի են ունենում Հայաստանում հռոմեական տիրապետության շրջանին, ուր քրիստոնեությունը գաղտնորեն բավական տարածվել էր։ «Մարտիրոսները» օպերան բնութագրում է Հայաստանում քրիստոնիաների հալածանքն ու նահատակությունը, ինչպես նաեւ նորածին այդ կրոնքը, որի գաղափարախոսությունը չէր համապատասխանում Հռոմի շահերին, արմատախիլ անելու հռոմեական Կայսրութեան որդագրած քաղաքականութիւնը։