ԵՐԵՎԱՆ. - armtimes.- Վերջին օրերին համացանցում բուռն քննարկվում է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի պահվածքը. կայքերից մեկը, հղում անելով ի զորակցություն «Սասնա ծռեր» խմբի Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ անցկացված ցույցի մասնակիցներին՝ գրել է, թե դեսպանը սպառնացել է եւ կոչ արել դադարեցնել ակցիաները: «Նա ասաց. «դրանց պետք է սատկացնեին»՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» տղաներին: Սա է մեր դեսպանի իրական դեմքը: Նման մտածողության տեր մարդիկ իրավունք չունեն ներկայացնելու մեր պետությունն ու ազգը»,- ըստ «asparez»-ի՝ ասել է ցույցի մասնակից քաղաքացիներից Ալիսա Մովսեսյանը: