ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի և Ծաղկաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում, Դիլիջանում և Երևանում անցկացվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: