Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2016թ. հունիսի 5-ին ստորագրված քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: