Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
IMG_2891Օգոստոսի 8-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի  յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը։  Հանդիպումը վարում էր  գիտակրթական ծրագրերի բաժնի պետ  Սիրվարդ Համբարյանը։ Ներկա էին նաեւ հյուրընկալող ընտանիքների անդամներ եւ ծնողներ։