Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
rio batsum Օգոստոսի 5-ին մեկնարկեց  Ռիո-2016-ի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Բացման արարողությունը տեղի է ունեցել «Մարականա» մարզադաշտում: Ներկայացման առաջին մասը նվիրված է եղել Բրազիլիայի պատմությանը: Սկզբում ջունգլիներում հայտնվել են հնդկացիները, հետո նրանք տեղը զիջել են Եվրոպայից ժամանած պորտուգալացիներն: Նրանցից հետո էլ բեմում են հայտնվել ստրուկները: Ներկայացման յուրաքանչյուր մաս ուղեկցվել է համապատասխան երաժշտությամբ, տեղեկացնում է rbc.ru-ն: Պատմական մասն ավարտվել է ժամանակակից տների ու ֆավելաների կառուցմամբ:Արարողության երկրորդ մասը նվիրված էր Բրազիլիայի երաժշտությունը: Այս մասն սկսվել է Girl for Ipanema հանրահայտ երգով, որը կատարել է երգի հեղինակ Տոմ Ժոբիմի թոռը՝ Դանիել Ժոբիմը: Երաժշտական մասին հաջորդել է պարայինը: Բրազիլացի դերասանուհի Ռեժինա Կազեն տվել է կառնավալի մեկնարկը: Դաշտ են մտել 1500 պարողներ:Արարողության ժամանակ կարճ ֆիլմ է ցուցադրվել բնապահպանության մասին: Ֆիլմից հետո դաշտ է մտել մի երեխա և խորհրդանշական ծառ տնկել: