Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչության անդամները, գերմանահայոց սփյուռքը՝ խոր ցավով հետևելով հայրենիքում ներքաղաքական ճգնաժամին եւ, հատկապես, Երեւանում իրադարձությունների նմանօրինակ զարգացմանը, խիստ մտահոգություն են հայտնում վերջին օրերին տեղի ունեցող մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարումների, խոսքի ազատության և քաղաքացիական իրավունքների սահմանափակումների, ԶԼՄ-ների աշխատանքի արգելափակման, ինչպես նաև՝ ակտիվիստների ու մտավորականների ապօրինի բանտարկությունների կապակցությամբ: