2016 թվականի հուլիսի 27-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել Երեւանի Խորենացի փողոցում կայացած հանրահավաքի մասնակիցներից Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, եւ նա ձերբակալվել է։ Լեւոն Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները միշտ էլ ընդդիմադիր շարժումների ու իրենց քննադատների հետ փոխհարաբերություններում նախընտրել են ընդդիմադիրների նկատմամբ ուժի կիրառումը, հալածանքներն ու շինծու քրեական հետապնդումները։ Այս կերպ նրանք փորձել են լռեցնել իրենց ուղղված կամայական քննադատություն ու իրենց համար անցանկալի քաղաքական զարգացում։