Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր և մեդալակիր Արմեն–Լևոն Մանասերյանը Գերմանիայի Մյունստեր (Münster) քաղաքում հանդես է եկել համերգով: Հայ երաժիշտը «Musikhochschule Münster» Երաժշտական Ակադեմիայի եզրափակիչ համերգին հանդես է եկել որպես հյուր: Դաշնակահարը համերգին մասնակցելու հրավերը ստացել «Musikhochschule Münster» երաժշտական Ակադեմիայի պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Հերիբերտ Կոխի կողմից, ով ճանաչում էր մեր հայրենակցին Բելգիայում կայացած 13–րդ «Les Rencontres Internationales des jeunes Pianistes» դաշնակահարների միջազգաին մրցույթից, լինելով ժյուրիի կազմում: Այս մասին տեղեկացնում է culture.am-ը։