ՊՐԱՀԱ.- Հուլիսի 22-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցուն նվիրաբերվեց ՙՍեւանի Տիրամայր՚՚ կտավը։ Այն Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին հանձնեցին Երեւանից ժամանած գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի որդին՝ Արշակ Ստեփանյանը եւ իր դուստրը՝ Սեդան։ ՙՍեւանի Տիրամայր՚՚ 17 րդ դարի հայ անհայտ նկարչի կտավի բնօրինակը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում, իսկ կրկնօրինակը, որը նվիրվեց եկեղեցուն, նկարել է գեղանկարիչ Կարեն Խաչիկյանը։