Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Nice attakՆիսի ահաբեկչության ժամանակ երիտասարդ հայուհին մարմնով պառկել է մանկասայլակի վրա եւ այդպես փրկել է երեխային, Հայաստանի Հանրային ռադիոյի  «Ռադիոլուր» ծրագրին այս մասին պատմել է դեպքերի ականատես Սյուզան Մխիթարյանը։ Նա նշել է, որ զոհվածը Հայաստանից էր։ Հրավառությունը շատ գեղեցիկ երեւույթ է, ողջ քաղաքն է ներկա լինում Ազգային տոնին նվիրված այս արարողությանը՝ պատմել է Սյուզանը։ «Հրավառությունից անմիջապես հետո մեծ բեռնատարը փողոցից դուրս եկավ եւ մխրճվեց բազմության մեջ։ Ոստիկանությունը կրակում էր, որ այն կանգնեցնի։ Մենք հասցրեցինք մտնել մոտակա ռեստորանը եւ փրկվել»,- «Ռադիոլուրին» այսօր Նիցցայի ողբերգության մասին մանրամասներ է հայտնել այս քաղաքում բնակվող Սյուզանը։ Նա պատմել է, որ բեռնատարը մոտ 2 կմ առաջ է շարժվել, բազմաթիվ մարդիկ են զոհվել, սարսափելի տեսարան էր, քաղաքում ահավոր վիճակ է։ Սյուզանը հայտնել է, որ այս պատահարի ժամանակ մարդկանց մեջ բազմաթիվ հայերեն բացականչություններ է լսել։