«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի երկրորդ օրը հագեցած էր միջոցառումներով: Օրն սկսվեց մամլո ասուլիսներով, որոնց ընթացքում լրագրողներին իրենց ֆիլմերը ներկայացրին Դավիթ Սաֆարյանը («28:94 տեղական ժամանակով», Հայկական համայնապատկեր մրցույթ), և Վավերագրական ֆիլմերի մրցույթի մասնակիցներ Մոհամեդ Ուզինը («Սամիրը փոշու մեջ»), Գունար Բերգդալը («Երկաթգիծ») և Պիտեր-Յան Դը Պյուն («Լուսավորյալների երկիրը», Խաղարկային ֆիլմերի մրցույթ):