Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
SevanՊաշտոնական տվյալներով, վերջին 4 տարում (2012-2015թթ.) Սևանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 6 սմ-ով, այն դեպքում, երբ 2002-2005թթ. (նույնպես 4 տարում)  նրա մակարդակը բարձրացել էր 1,75 մ-ով: Այսինքն, վերջին 4 տարիների ընթացքում լճի մակարդակի աճ գրեթե տեղի չի ունեցել (տես գծագիրը), չնայած, որ այդ ժամանակահատվածներում լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալները շատ չեն տարբերվել միմյանցից: Իհարկե, այդ տարիների ընթացքում նկատվել են նաև ոչ այնքան բարենպաստ բնակլիմայական պայմաններ, սակայն դրանով չի կարելի պատճառաբանել և արդարացնել այն անհերքելի փաստը, որ վերջին 4 տարում ակնհայտորեն կասեցվում է Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը, որի մասին, ի դեպ, դեռևս 2006-ին ակնարկում էին Սևանա լճի ճակատագրով «խիստ» մտահոգ, բնության «մեծ» սիրահար պաշտոնյաները, ովքեր մշտապես տարբեր ուղիներ էին փնտրում Սևանա լճի մակարդակի ինքնաբուխ աճն օր առաջ կանգնեցնելու թեկուզ 1900 մ նիշի սահմաններում, քանի դեռ լիճն իր «օրեցօր» հզորացող, երբեմնի ահազդու ալիքներով վրեժխնդիր չի եղել և չի «լվացել-տարել» լճի ափամերձ հսկայական տարածքներում այդ նույն մարդկանց և իրենց «յուրայիններին» պատկանող բազմաթիվ թանկարժեք առանձնատները, հանգստյան, հյուրանոցային և ռեստորանային համալիրները՝ տարբեր գերշահութաբեր օբյեկտներով,  խաղատներով և այլն: