Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
iran 3 Հուլիսի 8-ին՝ կրկին լեփ-լեցուն էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճը: Հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ,մասնավորապես երեխաներ`մասնակցելու հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի պաշտոնական  բացմանը: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Խնկո-Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն, ով կարևորեց հավաքույթը`նշելով,որ նմանատիպ միջոցառումները հարկավոր է շուտ-շուտ կազմակերպել`ամրապնդելու համար երկու երկրների դարավոր մշակութային,հասարակական ու քաղաքական կապերը: