Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է եւ նշվում է Սուրբ Զատիկից 99 օր հետո: Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Վարդավառը կամ Այլակերպության, Պայծառակերպության օրը նշեց հուլիսի 3-ին: Վարդավառի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում մեկնարկել են վաղ առավոտից: