Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
France-Parliament-620x300Ֆրանսիայի Ազգային Ժողովը այսօր՝ հուլիսի 1-ին 21 կողմ եւ ոչ մի դեմ ձայներով ընդունել է  «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում առաջարկված փոփոխությունները, որ խոստացել էր կատարել նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այս փոփոխություններով առաջարկվում է 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ հանցագործությունների ժխտման համար։ Օրինագծում հատուկ նշվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին։Այս մասին հաղորդում է news.am-ը։