ԲՈՍՏՈՆ-Ինչպես գուժում է ,,Հայրենիք,, շաբաթաթերթը, հունիսի 22-ին Բոստոնում իր մահկանացուն է կնքել Բոբ Սիմոնյանը, ով երկար տարիներ Բոստոնի «Improper Bostonian» շաբաթաթերթի ղեկավար պատասխանատուներից մեկն էր: Տարիներ շարունակ, նա իր ներդրումն է ունեցել նաեւ Սուրբ Յակոբ Հայաստանեայց եկեղեցւոյ, Ամերիկայի Հայկական Թանգարանի, «Armenian Tree Project»ի, «Վարդանի Ասպետներ» եւ այլ հայկական հիմնարկների հետ: