Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
gortsarar hamazoghov czech arm 2Ինչպես արդեն նշել էինք, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունսի 7-9-ը Հայաստան կատարած այցի ժամանակ  անդրադարձել էր նաեւ Չեխական  PPF բանկի եւ  ,,Հրազադան ցեմենտ,,՝ նախկին ,,Միկա ցեմենտ,, փակ բաժնետիրական ընկերության միջեւ առկա դատական քաշքշուկների խնդրին։ Ինչպես հաղորդում է ՍԻՎԻԼՆԵԹԸ, դեռեւս գործարար Միքայել Բաղդասարովին պատկանող նախկին ,,Միկա լիմիթեդ,, ընկերությունը չեխական բանկից 23,5 միլիոն դոլլար վարկ էր վերցրել նրա ,,Արմավիա,, ընկերության ինքնաթիռների շահագործման համար, սակայն 2013 թվականի մարտի 29-ից վարկը չի մարվել, որը պետք է փակվեր մինչեւ 2016-ի օգոստոսը։  PPF բանկը ծանուցումներով պահանջել է , որպեսզի մնացյալ 18.5 միլիոնի պարտքը մարվի։ Սակայն դա չի արվել, որից հետո չեխական ընկերությունը դատական կարգով պահանջել է, որպեսզի ,,Միկա լիմիթիդը,, սնանկ ճանաչվի, որի արդյունքում վերջինիս գույքը կվաճառվեր եւ պարտքը կփակվեր։ Առաջին ատյանի դատարանը մերժել է չեխական ընկերության հայցը։ Բողոքը հասել է մինչեւ Հայաստանի վճռաբեկ դատարան, որը նույնպես ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այդ ընթացքում ՎՏԲ-բանկն է ձեռք բերել ,,Միկա Լիմիթիդը՚՚, որից հետո սկսվել է մի այլ դատական քաշքշուկ՝ որհեսզի չեղյալ համարվի երաշխավորության պայմանագիրը։ Ամեն դեպքում Չեխիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Սերժ Սարգսյանը խոստացել է աջակցել այս հարցում՝ տալով պետական երաշխավորություն օտարերկրյա ներդրումներին։ Մանրամասները դիտեք ՍԻՎԻԼՆԵԹԻ հետաքննական ռեպորտաժում։