Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
depan wrotslav 2016ՎՐՈՑԼԱՎ.-2016 թվականի հունիսի 23-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ճարտարապետության թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկևիչը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան: Արարողությանը մասնակցում էին նաև մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի խորհրդի անդամ, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի տնօրեն պրոֆեսոր Անժեյ Ռոտերմունդը, Վրոցլավի հեղինակավոր գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: