Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
vardavar 1Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA)  հուլիսի 3-ին կազմակերպում է «Վարդավառ միջազգային փառատոնը», որն արդեն դարձել է ավանդական: Ճանաչողական, կրթական, մշակութային փառատոնն անցկացվելու է հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում: Փառատոնի մանրամասներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին կազմակերպիչները: