ՊՐԱՀԱ-ՕՐԵՐ - Հունիսի 18-ին Պրահայում կսկսվի Չեխիայի սենատի հովանու ներքո անցկացվող Ազգային փոքրամասնությունների թիմերի ֆուտբոլի առաջնությունը, որին կմասնակցի նաեւ չեխահայերի ,,Արմենիա,, ֆուտբոլային թիմը։ Հայկական թիմին աջակցում է Չեխ-հայկական բարեկամության ընկերությունը։ Առաջնությունը կսկսվի շաբաթ օրը ժամը 8.30-ին ՝ Na Julisce, Praha 6, FK DUKLA հասցեում։