Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
poland posterՀունիսի 15-ին երեկոյան ժամը 19.45-ին Վարշավայի Նատոլին պալատում կներկայացվի Շեքսպիրը եւ հզորության խնդիրը նախագիծը, որի հիմքում  “ (the Time is) Out of Joint ”  վերտառությամբ ներկայացումն է։ Ինչպես մեզ տեղեկացնում է ներկայացման կազմակերպիչներից Ալբերտ Բարսեղյանը, ներկայացումը նվիրված է Շեքսպիրի 400 ամյակին եւ կարեւոր համաեվրոպական մակարդակի միջոցառում է։ Ներկայացումը բեմարդել են Եվրոպայի քոլեջի ուսանողները, որոնց մեջ են մտնում ոչ միայն Եվրամիության 28 անդամ երկրների, այլեւ ԵՄ Հարեւանության ծրագրի երկրների  ներկայացուցիչներ։ Ներկայացումն ընդգրկում է հատվածներ Շեքսպիրի գրեթե բոլոր հայտնի դրամաներից հատվածներ՝ ՙՌոմեո եւ Ջուլետից՚ մինչեւ ,,Համլետ,, , ,,Մակբեթից,, մինչեւ ,,Լիր Արքա,,։  Հանդես կգա նաեւ ուսանողական երգչախումբը՝ կատարելով Եղիսաբեթյան երաժշտություն։