Մեր երկրում ինչպես նաև սփյուռքում սկսած ապրիլի 2-ից,այն օրվանից,որ Լեռնային Ղարաբաղում սրվեց հակամարտությունը հարևան Ադրբեջանի հետ, կազմակերպվում են տարրաբնույթ քննարկումներ, հանդիպումներ մտավորականների, քաղաքագետների հետ,որոնք մատնանշում են հարևան երկրի ագրեսիան`համայն աշխարհին ապացուցելով,թե ինչպիսի ագրեսոր ու վայրագ պետություն է այն: Այսպիսի մի շատ յուրահատուկ միջոցառման ականատեսն եղանք վերջերս մայրաքաղաքում։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի դահլիիճը կրկին լեփ-լեցուն էր հունիսի 14-ին։ Այստեղ էին հավաքվել մտավորականներ,վիրավոր ազատամարտիկներ, մեր օրյա հերոսների՝հակառակորդի կողմից ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ծնողներ, Արցախյան հերոսամարտի զորահրամանատարներ՝մասնակցելու , Օքրո Օքրոյանի անվան գրադարանի աջակցությամբ «Վիվարտ՚ ևւ «Նոր անուններ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած համերգային երեկոյին,որը կրում էր «Փառքի ու խոնարհումի ապրիլ»։