Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն և Իլհամ Ալիևը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչին կհետևի նաև եռակողմ հանդիպումը` Ղարաբաղի հարցով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: