ՊՐԱՀԱ-7 օր շարունակ` մայիսի 29- հունիսի 2-ը Պրահայի փողոցներում, հրապարակներում ու դահլիճներում, ջազային ակումբներում ու էլիտար սրահներում հնչեց գնչուական երգն ու երաժշտությունը։ 18-րդ անգամ անցկացվեց ,,Կհամորո,, միջազգային գնչուական փառատոնը, որն այս տարի ներառում էր ոչ միայն համերգային բաժիններ, այլեւ ցուցահանդեսներ ու դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ ու ժամանակակից արվեստի ինստալացիաներ։