Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
turkakan despanatun austriaՎԻԵՆՆԱ- Ավստրիայում Թուրքիայի դեսպանության շենքի պատին մի հուշատախտակ է հայտնվել՝ նվիրված ԱՍԱԼԱ, ԱՐԱ եւ այլ կազմակերպությունների կողմից սպանված թուրք դիվանագետների հիշատակին։ Ինչպես հայտնում է ՕՐԵՐ-ի թղթակիցը Վիեննայից, այս հուշատախտակը նվիրված է թուրք դիվանագետներ Դանիշ Տունալիգիլի, Էրդողան Օժենի եւ Էվներ էրղունի հիշատակին, ովքեր սպանվել են Վիեննայում իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, ինչպես նաեւ այն 37 դիվանագետների ու նրանց ընտանիքների անդամների, որոնք դարձել են ԱՍԱԼԱ-Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի բանակ , ARA-Հայ հեղափոխական շարժում եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների զոհերը։ Այսպիսի բովանդակություն ունի Վիեննայում փակցված հուշատախտակը։