ԲԵԼԳԻԱ- Հունիսի 9-ից Արցախի նախագահը աշխատանքային այցով Բելգիայում է: Բրյուսելի Ֆլամանական խորհրդարանի նախագահ Յան Պյումանսի գլխավորած պատգամավորական խմբի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը քննարկել է Արցախի եւ ֆլամանական խորհրդարանի միջեւ կապերը զարգացման ընթացքը: Արցախի նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ գործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր եւ արդյունավետ ուղղություն: Այս մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմսի մամուլի պատասխանատու Բեդո Դեմիրճյանն իր ֆեյսբուքյան էջում եւ ավելացնում՝ ,,ԼՂՀ նախագահը եւ նրան ուղեկցող պատուիրակությունը այցելել են Բրյուսելի շրջանային խորհրդարան:
Բակո Սահակյանը Բրյուսելում եւ Մեխելենում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode