ՊՐԱՀԱ- ՕՐԵՐ-Հունիսի 10-ին Չեխիայի ողջ տարածքում անցկացվում է ,, Եկեղեցիների գիշեր,, , որի ընթացքում Պրահայի եւ Կենտրոնական Բոհեմիայի 300 եկեղեցիներ երեկոյան ժամը 18.00-ից կամ 19.00-ից կբացեն իրենց դռները հավատացյալների եւ զբոսաշրջիկների առջեւ։ Առաջին անգամ նման միջոցառում անցկացվել է 2005 թվականին Ավստրիայում։ Տարեցտարի այն նոր թափ է հավաքում, եւ այս տարվա միջոցառմանը, որը կազմակերպում է կաթոլիկ եկեղեցու Պրահայի արքեպիսկոպոսարանը, միացել են նաեւ այլ քրիստոնեական եկեղեցիներ։