Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

bulgaria vardapetՍՈՖԻԱ-Օրերս, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և համայնքի հոգևոր հովիվ Տ. Գուսան քահանա Հատավյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքի ,,Ռուսական մշակութի տանը,, կազմակերպվել էր բանաստեղծական երեկո նվիրված Թեմակալ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին: Երեկոյի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ պրոֆ. Կարո Մարտիրոսյանը, որից հետո կարդացվեցին բանաստեղծ հայր Սուրբի մի շարք ստեղծագործություններ ինչպես Արժանապատիվ Տեր Հոր, այնպես էլ Տիկին Նարինե Ոսկանյանի կողմից: