Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում գտնվող պատմական Լոթարինգիա նահանգի խոշորագույն Նանսի եւ Մեց քաղաքներում շուրջ երկու ամիս է, ինչ ցուցադրվում են ավելի քան մեկ տասնյակ հայ արվեստագետների գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքները։ Այս քաղաքներն ունենալով հարուստ պատմամշակութային ժառանգություն, այսօր էլ ապրում են լիարյուն մշակութային կյանքով։ 2016 թվականը Նանսիում հայտարարված է գրաֆիկայի տարի։ Իսկ այս օրերին Մեցում անցկացվում են փորագրական գրաֆիկայի օրեր, որոնց հետ են նաեւ առնչվում հայ արվեստագետների ներկայացրած աշխատանքների հիմնական մասը։