Հունիս 8-ի առավոտյան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Սիլոշ Զեմանը։ Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացրեց հուշահամալիրի մամուլի ծառայութունը, պարոն Միլոշ Զեմանը, հայ և չեխ դիվանագետների ուղեկցությամբ , նախ ծաղկեպսակ տեղադրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ, այնուհետև՝ հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: