Հունիսի 4-ին կրկին լեփ-լեցուն էր «Yerevan Expo» ցուցահանդեսը։ Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, կազմակերպություններ,կրթական ու մշակութային կենտրոններ,որոնք իրենց ծրագրերն ու արտադրանքն էին ներկայացնում երեխաներին կրթելու,դաստիարակելու ,առողջ ապրելակերպ վարելու նպատակով։ Այսպիսով հերթական անգամ բացվեց 10-րդ «Մանկության աշխարհ,EXPO 2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն,որը նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան։Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Yerevan Expo» ցուցահանդեսը համալիրը պարուրված եղավ տոնական մթնոլորտով,որտեղ յուրաքանչյուրը հայտնվեց մանկության զարմանահրաշ աշխարհում։