Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
IMG_9705ՊՐԱՀԱ.- Կարլի համալսարանի լսարաններից մեկում տեղի ունեցավ Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցի տարեվերջյան ավարտական հանդեսը։ Ավանդույթի համաձայն ցերեկույթը բացվեց Հայաստանի ազգային օրհներգի կատարմամբ։ Ինչպես միշտ, ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը եւ հաջորդիվ ներկայացրեց հանդեսին մասնակցող խմբերին եւ ուսուցիչներին։ Նախ Գոհար Մելիքյանի աշակերտները ներկայացրեցին ՙՊոչատ աղվեսը՚ հեքիաթի բարեփոխված եւ լրամաշակված տարբերակի թատերականցաված-երաժշտական ներկայացումը, որը փոքրիկներըկատարեցին դերասանական հմտությամբ եւ մանկական արտիստիզմով։ Այնուհետ Ծովինար Բեյբությանի եւ Իրինա Սուլթանյանի աշակերտները հանդես եկան Մեսրոպ Մաշտոցին ու հայկական այբուբենին նվիրված գրական թատերականացված կոմպոզիցիայով։ Լուսինե Զադոյանի խումբը արտասանեց հայ պոետների՝ Գեւորգ Էմինի, Համո Սահյանի, Արամայիս Սահակյանի եւ Վարուժան Վարդունու ստեղծագործությունները։ Լարիսա Գրիգորյանի ավագների խումբը հանդես եկավ հայրենասիրական բանաստեղծությունների ու երգերի կատարմամբ։ Նարեկ Արզումանյանը կատարեց Գետաշեն երգը։