Կիրակի օրը՝ հունիսի 5-ին Պրահայի Ազգային թատրոնի նոր դահլիճում տեղի կունենա Պրահայի գարուն՚՚ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր փակումը։ Այդ առիթով այս տարվա փակման ծրագիրը նվիրված է ճապոնական երաժշտությանը։ Ճապոնիայից կժամանեն ճապոնական ազգային գործիքների հայտնի վարպետներ, ովքեր կկատարեն ճապոնացի հայտնի երաժիշտների գործեր՝ ազգային երաժշտական գործիքներով։