Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Lidice hay 3Մայիսի 31-ին ավանդույթի համաձայն չեխական Լիդիցե ավանի պատկերասրահում ամփոփվեցին 44րդ գեղարվեստի միջազգային մանկական մրցույթի արդյունքները։ Այս տարվա մ՚ցույթի թեման էր դպրոցն ու կրթությունը։ Այս տարվա ՚Լիդիցեի վարդ՚ հատուկ մրցանակը շնորհվեց օտարերկրյա դպրոցներից՝ Հնդկաստանի դպրոցներից մեկի երկու աշակերտին եւ ուսուցչին, իսկ չեխական մրցանակը՝ Ռոժնով եւ Ռադոշտին քաղաքների Սեդմիկլասկա դպրոցը։ Արարողությանը ներկա էին Չեխիայի գիտության եւ կրթության նախարարը, մարդու իրավունքների նախարարը, մշակույթի փոխնախարարը, բազմաթիվ դեսպանությունների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան։