Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
armine minasian czexiaՊՐԱՀԱ- Ինչպես հաղորդում է չեխական  zpravy.aktualne.cz կայքէջը, հայազգի Արմինե Մինասյանին չեխական ապահովագրական ընկերությունները չեն ապահովագրում, քանի որ նա գտնվում է ռիսկային գոտում՝ հղի է։ Արդեն երեք տարի է  28ամյա Արմինեն ապրում է Չեխիայում, ամուսինը աշխատում է եւ մնալու օրինական իրավունք ունի։ Ամուսինը բացել է իր շինարարական ընկերությունը եւ նույնիսկ մի քանի աշխատող ունի։ Արմինեն ապարդյուն փորձում է ապահովագրվել, սակայն ապահովագրական ընկերությունները հրաժարվում են եւ Արմինեն ստիպված է նախածննդյան քննությունների ու բուժստուգումների , ինչպես նաեւ երեխայի ծնվելու համար վճարել 35 հազար կրոն։ Արդեն իսկ տարբեր ստուգոմւների համար վճարել է 20 հազար կրոն, եւս 17 հազար պետք է վճարի նախածննդյան ստուգման համար եւ 20 հազար կրոն էլ՝ ծննդաբերության համար։