Մայիսի 27-ին Բելգրադում, ԲԻՍՑ օտար լեզուների կենտրոնում կայացավ Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» պատմվածքի սերբերեն թարգմանության աուդիո տարբերակի շնորհանդեսը: Թարգմանությունն իրականացրել են Անուշ Բալայանը և Հումանիստական գիտությունների դոկտոր Լուկա Յոկսիմովիչ Բարբատը: Վերջնական սրբագրումը կատարել է Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետի իսպանական գրականության պրոֆեսոր Յասնա Ստոյանովիչը: