ՍՏՐԱՍԲՈՒՐԳ. - Իրավապաշտպան Ամալ Քլունին, որ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) լսումների ժամանակ ներկայացնում էր Հայաստանը, Թուրքիային մեղադրել է խոսքի ազատության խնդրում երկակի չափանիշներ կիրառելու և Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակող թուրք ձախակողմյան գործիչ Փերինչեքին պաշտպանելու համար։ Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատի 17 անդամներին ուղղված խոսքում նշել է, որ ցանկանում է փոխել այս դատարանի նախորդ որոշումը, որը կասկած է գցում Հայոց ցեղասպության փաստի վրա։ «Հայաստանն իր օրը պետք է ունենա դատարանում։ Խաղադրույքն ավելի բարձր հայ ժողովրդի համար չի կարող լինել»,- ասել է իրավապաշտպանը։