Քանի անգամ Գանձասարում եղել էի, երբեք չէր հաջողվել զրուցել վանահայր Գրիգոր քահանա Մարկոսյանի հետ։ Այս անգամ Գանձասարի վանահորը հանդիպեցինք վանքի իր աշխատասենյակում։ Ծագումով Էրզրումցի, իսկ ծնունդով երեւանցի հայր Գրիգորը 1990 թվականից կապված է Գանձասարի հետ։