Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
artfest2016Ընթացքի մեջ են  «Մեկ տանիքի ներքո» խորագիրը կրող ԱՐՏ ՖԵՍՏ  միջազգային երիտասարդական բաց  փառատոնի կազմակերպչական աշխատանքները: Փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում է ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանը, ով, խոսելով «Արտ Ֆեստ» փառատոնի մասին, կարևորեց. «Փառատոները ոչ միայն այսօր, այլ միշտ շատ կարևոր երևույթ են եղել բոլոր արվեստագետների կյանքում: Փառատոների ընթացքում, իբրև մասնակից, բացահայտվում, դրսևորվում ես նախ դու ինքդ: Պարզում ես, թե ինչպես ես գնահատվում քո երկրում, ապա նաև այլ երկրներում: Հնարավորություն ես ունենում ինքդ քեզ գնահատել, շփվել արվեստագետների, պրոդյուսերների հետ, ստանալ նոր շունչ, շփվում ես այլ երկրների մշակույթների հետ, որը շատ կարևոր է յուրաքանչյուր արվեստագետի համար: