Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
zinvor nkr2Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Պետական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ (Վայք-Նախիջեւան) տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը։