Մայիսի 14-ին Ստոկհոլմի Globe Arena-ում ավարտվեց «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչ փուլը, որում հեռուստադիտողների քվեարկությամբ Ավստրալիայի ներկայացուցչից առաջ անցավ եւ 534 միավորով հաղթեց Ուկրաինան ներկայացնող թաթարա-հայկական արմատներով Ջամալան՝ Սուսանա Ջամալդինովան։Ուկրաինային հաջորդում են Ավստրալիան (511) ու Ռուսաստանը (491): Լավագույն հնգյակը եզրափակում են Բուլղարիան (307) եւ Շվեդիան (261):