Անտվերպենում գործող ՙՆուարդ՚ մշակութային միությունը մայիսի 8-ին կազմակերպել էր երեկո՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Ներկաներին շնորհավորելով եռատոնի առթիվ, միության նախագահ Գեւորգ Մինասյանը խոսել է Ավարայրի ճակատամարտի, Մեծ հայրենականին մասնակից հայորդիների, Սարդարապատի ճակատամարտի եւ Շուշիի ազատագրման գործում մեր փառահեղ հաղթանակների մասին: