ՊՐԱՀԱ. – Այսօր Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի պարի խումբը պատվավոր երկրորդ ու երրորդ տեղերն է շահել « Květnová fantazie » խորագրով միջազգային երիտասարդական երգի ու պարի մրցույթ-փառատոնում, որին մասնակցում էին շուրջ տասը երկրներից պարային խմբեր ու անհատ կատարողներ։ Առանձնանում էին Գերմանիայից, Բելառուսից, Ուկրանիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից ժամանածները։