
Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի օրհնությամբ, Բուրգասի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանի և Վառնայի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ, ս.թ. մայիսի 5-ին, հառիթ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի,Վառնայի հավատավոր հայորդիների մի հոծ բազմություն ուխտավորաբար մեկնել էր Բուրգաս: Վառնահայ ուխտավորներին Բուրգասի եկեղեցում մեծ խանդավառությամբ դիմավորեցին տեղի հավատավոր հայորդիները: Բուրգաս էին ժամանել նաև Պլովդիվի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Մուրադյանը, և Ռուսեի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրայր քահանա Հատավյանը, հաղորդում են Բուլղարիայի Հայոց թեմի մամլո դիվանից: